Մատչելիության հղումներ

Մատենադարանի մոտ տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը


Ուրբաթ օրը Մատենադարանի մոտ տեղի ունեցավ հայաստանյան մի շարք արմատական ընդդիմադիր քաղաքական ուժերի հերթական հանրահավաքը:

«Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց պայքարը շարունակելու հաստատակամությունը:

«Պայքարը չի ավարտվել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել ժողովրդի իշխանությունը», - իր ելույթում ասաց «Իմպիչմենտ» դաշինքի նախաձեռնողներից Նիկոլ Փաշինյանը: - «Մեր պայքարը մեկ վերջաբան ունի` ինպիչմենտ»:

Հանրահավաքի բանախոսները, անդրադառնալով ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցին, նշեցին, որ այն «մեկ քայլ ետ է» քվեարկությունից անմիջապես հետո հրապարակված նախնական եզրակացությունից:

«Եվրոպացիների աչքերը, ի վերջո, բացվել են», - հայտարարեց Փաշինյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG