Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում սպանվել է Հայաստանի քաղաքացի Ահարոն Տիգրանյանը


Հայաստանի քաղաքացի, 30-ամյա Ահարոն Տիգրանյանի մարմինը երեկ հայտնաբերվել է Ռուսաստանի մայրաքաղաքի Ռուդնեւկա փողոցի թիվ 15 շենքի մոտ: Նա սպանվել է «կտրող սուր գործիքի հարվածներով»:

Մոսկվայի Արեւելյան շրջանի դատախազության աղբյուրը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը ասաց, որ նշված շենքում բնակվում էին ազգականներ Աշոտ եւ Ահարոն Տիգրանյաները:

Աղբյուրը փոխանցեց նաեւ, որ երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Տիգրանյանների եւ Բելառուսի մի քաղաքացու միջեւ, որի անունը չի նշվում: Վերջինս արդեն ձերբակալվել է սպանության կասկածանքով:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG