Մատչելիության հղումներ

Ի՞նչ արժի «Վերջին զանգը»


Երեւանում մի քանի դպրոցներով շրջելուց հետո պարզվեց, որ միջինում «Վերջին զանգ»-ի համար աշակերտներից յուրաքանչյուրը ծախսում է մոտ 200 դոլար գումար:

Դպրոցներում պարզաբանում են` դա ծնողների նախաձեռնությունն է, դպրոցն այստեղ գործ չունի:

Եթե վերջին զանգի համար միջինը 50 - 80 հազար դրամ գումար հավաքելը մայրաքաղաքում նորմալ է համարվում, մարզերում պատկերը մի փոքր այլ է:

Վանաձորի դպրոցներից մեկում սովորող շրջանավարտի մայրը, ով չցանկացավ ներկայանալ, բողոքեց, որ սոցիալական պայմաններն իրենց թույլ չեն տալիս պահանջված 50 հազար գումարը տալ:

«Արդեն 18 տարի է դոմիկում ենք ապրում, յոթ հոգի ենք, աշխատանք չունենք, երեխից ուզեցին 50 հազար, ինքն էլ գնաց քանդված տների արմատուրաները հավաքեց, մի 10 հազար դրամ դրանից եկավ, մնացածն էլ շատ նեղվելով տվեցինք… Մենակ մենք չենք նեղվում, բոլորն էլ նեղվում են, բայց բողոքել անհնար է, խայտառակ կլինենք, հետո էլ վախենում ենք` քննություններին կտրեն», - հեռախոսով փոխանցեց տիկինը:

Արդեն երրորդ տարին է, ինչ քաղաքապետարանն արգելում է դպրոցներին ավարտական խնջույքներն «օբյեկտներում» կազմակերպելը: Դա, նրանց կարծիքով, պիտի կրճատի աշակերտների ծախսերը: Սակայն գաղտնիք չէ, որ աշակերտները, քննությունները տալուց հետո, երբ իրենց վրա այլեւս չի տարածվի քաղաքապետարանի արգելքը, ավարտական երեկոն այնուամենայնիվ նշելու են որեւէ «օբյեկտում»:

Շատերի կարծիքով, ծախսերը իրոք կկրճատվեն այն դեպքում, երբ փոխվի մարդկանց հոգեբանությունը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG