Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում կանցկացվի ադրբեջանա - ամերիկյան գործարար համաժողով


Մայիսի 31-ին Լոս Անջելեսում կանցկացվի ադրբեջանա - ամերիկյան գործարար համաժողով, որը կազմակերպել են Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը, AZPROMO-ն, ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսությունը եւ Ադրբեջանա - ամերիկյան առեւտրի պալատը:

Ինչպես տեղեկացնում է day.az ինտերնետային պարբերականը, շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության, առեւտրի եւ այլ ոլորտներ ներկայացնող 10 գործարարներից բաղկացած ադրբեջանական պատվիրակությունը գլխավորելու է տնտեսական զարգացման փոխնախարար Միքայիլ Ջաբարովը:

2006 թվականին ԱՄՆ-ի բաժինը Ադրբեջանի արտաքին առեւտրական շրջանառությունում կազմել է 2,5 տոկոս, այդ թվում 3,76 տոկոս` արտահանման, եւ 1,4 տոկոս` ներմուծման մեջ:

Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը անցյալ տարի կազմել է 290 միլիոն դոլար, որից 198 միլիոնը` ներկրում, եւ 92 միլիոնը` արտահանում:

2005 թվականի համեմատ ապրանքաշրջանառության ծավալը աճել է 57,2 տոկոսով, այդ թվում ներկրումը` 40,1 տոկոսով, արտահանումը` 11,9 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG