Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ֊-Վլաստ» պարբերականն իր վերջին համարում անդրադարձել է ռուսաստանյան ռազմակայաններին:

Գյումրիի 102-֊րդ ռազմակայանի մասին ասված է, որ այն ներառում է 3 մոտոհրաձգային եւ մեկական հրետանային եւ զենիթահրթիռային գունդ, ինչպես նաեւ տանկային գումարտակ:

«Ռազմակայանը զինված է 100 տանկերով, մոտ 300 զրահամեքենաներով, հրետանային համակարգերով եւ տարբեր տիպի զենիթահրթիռային համալիրներով»,֊ - հայտնում է մոսկովյան պարբերականը:

Ռազմակայանի կազմում է նաեւ Էրեբունիի ավիաբազան՝ ՄԻԳ-֊29 տիպի 18 կործանիչներով:

Ռազմակայանի անձնակազմը բաղկացած է մոտ 4000 զինվորականից:

Հայաստանի իշխանությունները Գյումրիի ռազմակայանի համար վարձավճար չի վերցնում եւ ապահովում է կոմունալ֊-կենցաղային ծառայությունների անհրաժեշտ տեսակներով:

Ըստ «Կոմերսանտ֊-Վլաստ»-֊ի՝ ներկայումս Ռուսաստանը տարբեր երկրներում ունի 25 ռազմակայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG