Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը միասին աշխատում են Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը միասին աշխատում են` ձգտելով դյուրացնել խնդրի լուծումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը:

Երեկ Վաշինգտոնում հանդես գալով Հելսինկյան հանձնաժողովի նախաձեռնած` «Ռուսաստանն այսօր» թեմայով քննարկումներում, Ֆրիդը ասել է. - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի իմ գործընկերների հետ անցած տարվա գարնանը ես այցելել էի տարածաշրջան` խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ներկայացնելու խաղաղ կարգավորման առաջարկվող հիմնարար սկզբունքները: Այսօր էլ այդ սկզբունքները մնում են երկու կողմերի միջեւ բանակցությունների առանցքում»:

«Ընդունելով հանդերձ, որ հակամարտությանը լուծում տալու բեռը ընկնում է Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, մենք, այդուհանդերձ, շարունակում ենք ցույց տալ, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կարող են աշխատել միասին` դյուրացնելու խաղաղ գործընթացը, որը կարող է ամրապնդել կայունությունը եւ անվտանգությունը Հարավային Կովկասում, ինչը լավագույնս համապատասխանում է մեր երկկողմ շահերին», - ամփոփել է պետքարտուղարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG