Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանում ստեղծվելու է «հայերի գործադրած զանգվածային սպանությունները» հետաքննող պետական հանձնաժողով


Ադրբեջանում ստեղծվելու է պետական հանձնաժողով, որը հետաքննելու է «անցյալ դարի սկզբին հայերի կողմից ադրբեջանցիների զանգվածային սպանությունների» փաստերը: Այդ մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմության ինստիտուտի տնօրեն, երկրի խորհրդարանի պատգամավոր Յաղուբ Մահմուդովը:

Նրա փոխանցմամբ, Ադրբեջանի տարբեր տարածաշրջաններում արդեն հստակեցվել են այն վայրերը, որտեղ «դաշնակցական-բոլշեւիկյան ստորաբաժանումները` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, ջարդեր են իրականացրել»:

Մահմուդովի պնդմամբ, նման «ջարդեր» տեղի են ունեցել Գուբայում, Նեֆթեչալայում, Լենքորանում, Քռի հովտում, Գիրովդաղ լեռան վրա:

Նա հայտնել է, որ ստեղծվելիք պետական հանձնաժողովը պեղումներ է իրականացնելու բոլոր վայրերում, որտեղ «կոտորած» է իրականացվել, եւ հետազոտելու է զանգվածային թաղումների վայրերը: Այնուհետեւ այդ վայրերում բացվելու են «թանգարաններ բաց երկնքի տակ»:

Ըստ Մահմուդովի, արդեն եկող շաբաթ Գուբա է մեկնելու գիտնականների մի մեծ խումբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG