Մատչելիության հղումներ

Այսօր բացվում է «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային նոր համալիրը


Այսօր բացվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղեւորային նոր համալիրը (տերմինալ), որը նախատեսված է տարեկան 2 միլիոն ուղեւորի սպասարկման համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, «համալիրը փոխելու է մեր պատկերացումները օդանավակայան հասկացության մասին»:

Կփոխվի օդանավակայանի կարգը՝ ներկայումս C եւ D կարգերի միջեւ գտնվող «Զվարթնոց»-ը «թռիչք» կկատարի բավական հեղինակավոր՝ B կարգ:

Համալիրի կառուցման վրա ծախսվել է մոտ 58 միլիոն դոլար:

Նոր համալիրի պաշտոնական բացումը՝ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի ներկայությամբ, տեղի կունենա այսօր, իսկ մշտապես շահագործումը կսկսվի հունիսի 1-ից:

Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ շքեղ նոր համալիրը ավելացնի ուղեւորների սպասարկման ծառայությունների գները, Գեւորգ Աբրահամյանը պատասխանեց. - «Դեռ վաղ է այդ մասին խոսել: Մենք կարող ենք ասել, որ դա ուղեւորների սպասարկման որակի վրա շատ կտրուկ ազդեցություն կունենա` մենք դառնում ենք արդեն բարձր կարգի օդանավակայան»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG