Մատչելիության հղումներ

logo-print

Էջմիածնի Մայր տաճարում սրբապղծություն կատարած անձը ձերբակալվել է


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականներից, լուսարարապետ Արարատ եպիսկոպոս Գալթախչյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այսօր առավոտյան Մայր տաճարում սրբապղծություն կատարած անձը ձերբակալվել է:

Այաօր առավոտյան միջին տարիքի մի տղամարդ բարձրացել է Մայր տաճարի Սուրբ Խորանի վրա ու վայր է գցել սուրբ մասունքները:

Արարատ եպիսկոպոս Գալթախչյանի բնորոշմամբ` կատարվածը «սրբապղծություն եւ վանդալիզմ» է:

Ըստ տեղեկությունների, ձերբակալված անձը Էջմիածնի շրջակա գյուղերից մեկի բնակիչ է եւ դավանում է «Եհովայի վկաներ» աղանդին:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG