Մատչելիության հղումներ

«Զերկալո» օրաթերթի փոխանցմամբ, Ադրբեջանի առաջին տիկին, Միլի Մեջլիսի պատգամավոր, 3ՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիեւան արժանացել է «Ոսկե սիրտ» միջազգային մրցանակի:

Մայիսի 27-ին Բաքվի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում աշխարհահռչակ դերասանուհի Սոֆի Լորենի հովանավորությամբ տեղի կունենա հանդիսավոր երեկո, որի ընթացքում Մեհրիբան Ալիեւան կստանա մրցանակը:

Երեկոյին կմասնակցեն դերասան Ուեսլի Սնայպսը, երգիչ Քրիս դե Բուրգը, դիզայներ Ջաննի Բուլգարին, օպերային երգչուհի Մարիա Գուլեգինան:

Թատրոնում տեղի կունենա համերգ, որի շահույթը կփոխանցվի «Կյանքի գիծ» բարեգործական ծրագրին:

«Զերկալո»-ն նշում է, որ «Ոսկե սիրտ» մրցանակը տրվում է «մարդկության բարձրագույն իդեալներին ծառայելու գործում նշանավոր նվաճումների համար»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG