Մատչելիության հղումներ

Հայաստանի Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի դիմումը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ինչը նշանակում է, որ նա կալանված կմնա առնվազն մինչեւ հուլիսի 8-֊ը:

Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է մայիսի 7-֊ին` «փողերի լվացման» մեղադրանքով:

«Մեկ ժամ հետո Արզումանյանին կարող են ազատ արձակել, եթե նա համաձայնի ցուցմունք տալ: Սա ստորացում է. - «Ցուցմունք տուր՝ բաց կթողնենք»,֊ - կարծիք հայտնեց Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:

Նա պնդեց, որ դատարանը «ոչ թե առաջնորդվեց օրենքի գերակայությամբ, այլ դարձյալ հանձնարարություն կատարեց»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG