Մատչելիության հղումներ

Այսօր Ախալքալակի ռուսաստանյան ռազմակայանից Ռուսաստան է ուղեւորվել վերջին գնացքը, որը բեռնված է ավտոտեխնիկայով եւ գույքով: Մայիսի 30֊-ին վերջին՝ հինգերորդ գնացքը կուղեւորվի Գյումրի, ինչից հետո Ախալքալակի ռազմակայանը կփակվի մինչեւ հուլիսի 1֊-ը:

Միաժամանակ, այսօր ավտոտեխնիկայով եւ գույքով բեռնված հերթական գնացքն է դուրս եկել Բաթումիի ռուսաստանյան ռազմակայանից: Օրվա ընթացքում այն կհատի վրաց֊-ադրբեջանական սահմանը եւ կուղեւորվի Ռուսաստան: Այս տարվա ընթացքում եւս 9 գնացքներ ռազմակայանի տեխնիկան եւ գույքը կհասցնեն Ռուսաստան, իսկ 4-֊ը՝ Հայաստան, հայտնում է ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG