Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Յալթա


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Յալթա` մասնակցելու ԱՊՀ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, ԱՊՀ-ի կանոնադրական եւ այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ Օլեգ Եսայանը, ԱՊՀ-ի տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդի նիստում նախատեսվում է քննարկել եւ որոշումներ ընդունել ԱՊՀ-ի անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի ձեւավորման, ԱՊՀ-ում խաղաղության պահպանման հավաքական ուժերի գործունեության եւ անձնակազմի ֆինանսական, տեխնիկական եւ թիկունքային ապահովման մասին համաձայնագրերի, ԱՊՀ-ի երկրների տարածքում թռչնի գրիպի ներթափանցումը եւ տարածումը կանխարգելելու ուղղությամբ համատեղ համալիր միջոցառումների միջպետական ծրագրերի նախագծերի մշակման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Նիստի ավարտին նախատեսվում է ամփոփիչ փաստաթղթերի ստորագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG