Մատչելիության հղումներ

logo-print

Պուտին. «Կոսովոյի հիմնախնդրի լուծման սկզբունքները պետք է լինեն ունիվերսալ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Վիեննայում հայտարարել է, որ Կոսովոյի հիմնախնդրի լուծման սկզբունքները պետք է լինեն ունիվերսալ:

«Կոսովոյի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Եթե ինչ-որ նոր սկզբունքներ են կիրառվելու, ապա դրանք պետք է լինեն ունիվերսալ բնույթի եւ համանման դեպքերում կիրառվեն աշխարհի ինչպես այս, այնպես էլ այն ծայրերում»,֊ - ասել է Պուտինը Ավստրիայի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում:

Նա փաստել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է ՄԱԿ-֊ի Անվտանգության խորհրդի բանաձեւի վրա, որը հռչակում է, որ «Կոսովոն Սերբիայի անքակտելի մասն է»:

«Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ այդ սկզբունքը պետք է փոխվի, դա էլ հնարավոր է, բայց դա չպետք է պարտադրվի հակամարտության կողմերից որեւէ մեկին»,֊ - կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG