Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դեռ չի որոշել՝ արդյո՞ք մասնակցելու է հունիսի 10-֊ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին:

«Մենք հրավեր ստացել ենք, բայց որոշումը դեռ չի ընդունվել»,֊ - ասել է արտգործնախարարը:

«Վրացական կողմը առաջարկել է գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպել Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպում, սակայն առայժմ պատասխան չի ստացել»,֊ - հայտնել է Բեժուաշվիլին:

Նա նաեւ տեղեկացրել է, որ հունիսի 11-֊12-֊ին Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կլինի Պրահայում եւ կայցելի «Ազատություն» ռադիոկայան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG