Մատչելիության հղումներ

Մեղրի-֊Կապան ճանապարհը պատրաստ կլինի սեպտեմբերին


Մեղրի-֊Կապան միջպետական ճանապարհը ամբողջովին պատրաստ կլինի սեպտեմբերին: Այդ մասին այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղեկացրել է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

Նրա վկայությամբ՝ օգոստոսին շահագործման կհանձնվի Տավուշի մարզում կառուցվող ճանապարհահատվածը, որը կշրջանցի վտանգավոր համարվող սահմանամերձ տարածքները:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանի եւ Անդրանիկ Մանուկյանի այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական երկաթուղին կոնցեսիայի հանձնելուն առնչվող հարցեր:

«Նախագահը կարեւորել է այդ գործընթացը հսկողության տակ առնելու անհրաժեշտությունը»,֊ - ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանյան աղբյուրների վկայությամբ՝ Հայկական երկաթուղին կոնցեսիայի վերցնելու ցանկություն է հայտնել «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG