Մատչելիության հղումներ

Կրակոց լցակայանի տանիքին


Երեկ երեկոյան Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում Արտյոմ Փիլոյանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է բենզալցակայանի սեփականատեր Հովհաննես Առաքելյանի հետ եւ կրակել է լցակայանի տանիքին: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Փիլոյանը դիմել է փախուստի: Ներկայումս օպերատիվ-֊հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու համար:

Հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանական արարքի եւ ապօրինի զենք պահելու հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG