Մատչելիության հղումներ

Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել թուրքական դրոշը այրելու փաստով


Սալոնիկի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ապրիլի 24-ին հունական այդ քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց հայ համայնքի ներկայացուցիչների անցկացրած ցույցի ժամանակ թուրքական դրոշն այրելու փաստով:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, թուրքական դրոշն այրողները օտարերկրյա պետության խորհրդանիշն անարգելու մեղադրանքով դատարանի առջեւ կկանգնեն` եթե առկա լուսանկարների եւ տեսանյութերի օգնությամբ ճշտվի նրանց անձը:

Թուրքիայի հյուպատոսության պաշտոնյաները հունական իշխանություններին բողոքել էին Հայոց ցեղասպանության 92-ամյակին նվիրված ցույցի ժամանակ իրենց պետության դրոշը այրելու կապակցությամբ:

Հունաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել 1996 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG