Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները ավարտեցին հայաստանյան հանդիպումները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը եւ Բեռնար Ֆասիեն այսօր Երեւանում հանդիպումներ են ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանն ու Մինսկի խմբի համանախագահները «քննարկել են ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի արդի փուլին առնչվող հարցեր»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ հանդիպման ժամանակ «Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու վերաբերյալ»:

Իսկ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ «շեշտը դրվել է Լեռնային Ղարաբաղի բանակցություններում դեռեւս չհամաձայնեցված հարցերի վրա»:

Վարդան Օսկանյանը եւ համանախագահները քննարկել են նաեւ հաջորդ հանդիպումների օրացույցն ու առաջիկա անելիքները:

Հինգշաբթի վաղ առավոտյան` Երեւանից մեկնելուց առաջ, Մերզլյակովը եւ Ֆասյեն կհանդիպեն լրագրողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG