Մատչելիության հղումներ

logo-print

Սամվել Բալասանյանը չի ցանկանում ընդգրկվել «Օրինաց երկիր» խմբակցությունում


Թիվ 35 ընտրատարածքում (Գյումրի) մեծամասնական ընտրակարգով` «Օրինաց երկիր» կուսակցության առաջադրմամբ պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանը չի ցանկանում առաջիկա հինգ տարիներին աշխատել «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցությունում եւ համապատասխան դիմում է հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:

Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ներկայիս խորհրդարանի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարն իր դիմումում նշել է. - «Խնդրում եմ առաջիկա հինգ տարիներին ինձ չընդգրկել «Օրինաց երկիր» խմբակցությունում»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Սամվել Բալասանյանից ստացել է նման դիմում:

«Օրինաց երկիր» կուսակցությունից հայտնեցին, որ Բալասանյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել:

Ավելի ուշ, սակայն, Սամվել Բալասանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երեքշաբթի օրը դիմել է կուսակցությունից դուրս գալու համար:


Աստղիկ Բեդեւյան եւ Ռուզան Խաչատրյան

(լուսանկարում. ձախից` Սամվել Բալասանյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG