Մատչելիության հղումներ

Ո՞վ է թունավորել Ղրղզստանի վարչապետին


Ղրղզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբաեւը այսօր խորհրդարանում հայտարարել է, որ իրեն փորձել են թունավորել:

Նա պնդել է, որ մայիսի 11-֊ին մի բաժակ ջուր է խմել իր առանձնասենյակում, ինչից հետո երկու օր մնացել է անգիտակից վիճակում:

Աթամբաեւը, որը ներկայացնում է ընդդիմությունը, չի հայտնել, թե ո՞ւմ է համարում մեղավոր իրեն թունավորելու փորձի մեջ:

Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Մարատ Սուլթանովը ասել է, որ խորհրդարանը հետաքննություն կանցկացնի, եթե բժիշկները հաստատեն վարչապետի ասածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG