Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը Բելգրադում կմասնակցի ԵԽ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստին


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մայիսի 23-24-ը Բելգրադում կմասնակցի ԵԽ ԽՎ-ի մշտական հանձնաժողովի նիստին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մշտական հանձնաժողովի նիստում ի թիվս այլ հարցերի կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների ընթացքում Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորած անձանց վերաբերող եւ մայիսի 12-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցները, որոնք կներկայացնի Լեո Պլատվոյետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG