Մատչելիության հղումներ

Բրիտանացի լեռնագնացը զանգահարել է Էվերեստի գագաթից


Բրիտանացի լեռնագնաց Ռոդ Բեյբերը համաշխարհային ռեկորդ է սահամանել, պատմության մեջ առաջին անգամ բջջային հեռախոսով զանգահարելով աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթից:

8848 մետր բարձրությունից բրիտանացին իր տպավորություններն է պատմել հովանավորներին: Այնուհետեւ նա զանգահարել է կնոջը:

Հեռախոսային աննախադեպ խոսակցությունը տեղի է ունեցել 30 աստիճան ցրտի եւ ուժգին քամու պայմաններում: Մագլցողը խոսելու համար ստիպված է եղել հանել թթվածնային դիմակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG