Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Ղարաբաղի հարցում փոխզիջումային լուծման շանս կա»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջումային լուծման հնարավորություններ կան:

«Ռուսաստանը ակտիվ միջնորդական աջակցություն է ցույց տալիս փոխադարձաբար ընդունելի փոխզիջումային հանգուցալուծումների որոնման գործում: Նման շանսեր, բավական լավ շանսեր կան»,֊ - ասել է Լավրովը Բաքվի պետական համալսարանում:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը «անկեղծորեն ձգտում է», որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG