Մատչելիության հղումներ

Այս տարվա հունվարին նախագահ Ժակ Շիրակը Փարիզ այցելած Իլհամ Ալիեւին հայտնել է, որ պարգեւատրում է նրան «Պատվո Լեգեոնի Մեծ Խաչ» շքանշակով: Ադրբեջանի նախագահն այդ շքանշանը ստացավ արդեն Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք:

day.az գործակալության փոխանցմամբ, այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահն ընդունել է Ֆրանս-ադրբեջանական բարեկամության խմբին, որը Բաքու է ժամանել սենատոր Ամբրաուզ Դյուպոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Բերնար դյու Շաֆոն շքանշանը հանձնել է Ալիեւին:

Ամբրաուզ Դյուպոն ասել է, որ Ալիեւի հունվարյան այցով Ֆրանսիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում նոր փուլ է սկսվել:

Նախագահ Ալիեւը, իր հերթին, ասել է, որ սենատոր Ամբրաուզ Դյուպոն մեծ դեր է կատարում Ֆրանսիայի եւ Ադրբեջանի համագործակցության զարգացման գործում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG