Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր պաշտոնական այցով Մինսկ է ժամանել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորել են Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն եւ արտգործնախարար Սերգեյ Մարտինովը` պատվո պահակախմբով, աղ ու հացով, ծաղկեփնջով:

Այցի կապակցությամբ Բելառուսի մայրաքաղաքում խստացվել են անվտանգության միջոցառումները:

Ահմադինեջադի այցի ծրագիրը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ այն սկսվելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններով:

Իրանի նախագահը նախատեսում է նաեւ այցելել մի շարք ձեռնարկություններ, այդ թվում Մինսկի ավտոմոբիլաշինական գործարան եւ իրանական «Սամանդ» մարդատար ավտոմեքենաների թողարկման համատեղ ձեռնարկություն:

Անցած տարվա վերջին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Իրան կատարած այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները ստորագրել են երկկողմ կապերի զարգացման մասին հուշագիր, մի շարք համաձայնագրեր, այդ թվում` նավթային արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին: Դրանից հետո հայտարարվել է Իրանի հարավում գտնվող «Ջոֆեյր» նավթահանքը համատեղ մշակելու վերաբերյալ բելառուսա - իրանական համաձայնագրի կնքման մասին:

Անցած տարվա արդյունքներով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 38 միլիոն դոլար:

Ահմադինեջադի այցի նախօրեին երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչները համաձայնության են եկել մի շարք խոշոր պայմանագրեր կնքելու շուրջ: Մասնավորապես, նախատեսվում է Իրան ներկրել բելառուսական մետաղյա արտադրանք, գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորում նավթաքիմիական եւ էներգետիկ ոլորտների համար, իսկ Բելառուսում ներդրումային խոշոր ծրագիր իրականացնել շինարարության բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG