Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ ֆրանսիացի սենատորի, Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծը հանվել է Սենատի օրակարգից


Ֆրանսիացի սենատոր, Ֆրանս - կովկասյան բարեկամության խմբի նախագահ Ամբրուազ Դյուպոնը այսօր Բաքվում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը հանվել է Սենատի օրակարգից:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Դյուպոնը ասել է, թե այդ հարցը բարձրացրած Ազգային ժողովը արդեն լուծարվել է, իսկ նորակազմ խորհրդարանի օրակարգում այն չի լինելու, հետեւաբար, Սենատում չի սպասվում նման հարցի քննարկում:

Օրինագիծը, որով Հայոց ցեղասպանության ուրացման համար մինչեւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսվում, Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է 2006 թվականի հոկտեմբերին: Օրենքի ուժ ստանալու համար այն պետք է հաստատվի խորհրդարանի վերին պալատի կողմից, ապա` ստորագրվի երկրի նախագահի կողմից:

Ֆրանսիայի նոր Ազգային ժողովի ընտրությունները նախատեսված են հունիսի 10-ին եւ 17-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG