Մատչելիության հղումներ

Լիբանանի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետեւանքով հայերը չեն տուժել


Լիբանանի հյուսիսում երեկ տեղի ունեցած բախումների հետեւանքով հայերը չեն տուժել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, կարող ենք փաստել, որ, բարեբախտաբար, այնտեղ հայերը չեն տուժել` ոչ մարդիկ եւ ոչ էլ հայկական հաստատությունները», - ասաց Քանդահարյանը:

Լիբանանի հայության մեծ մասը Բեյրութում է, սակայն, ինչպես հայտնեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը, երկրի հյուսիսում, հատկապես Տրիպոլիի շրջանում, կա փոքրաթիվ համայնք, եկեղեցի, ակումբ եւ կենտրոն:

Երեկվա բախումները տեղի են ունեցել բանակի եւ «Ֆաթահ Ալ Իսլամ» մահմեդական զինյալ խմբավորման միջեւ: Պաշտոնական Բեյրութը հայտարարել է, թե խմբավորումը կապ ունի Ալ-Ղաիդայի հետ: Խմբավորման ղեկավար Շաքեր Ալ Աբսին հերքել է այդ լուրը` հավելելով. - «Թեպետ Ալ-Ղաիդայի հետ կապ չունենք, սակայն ունենք անհավատների դեմ պայքարելու վճռականություն»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG