Մատչելիության հղումներ

Բրիտանացիները ցանկանում են թանգարանում տեսնել Քեյթ Մոսին


Հարցումը, որ կազմակերպվել է Բրիտանիայում թանգարանների եւ պատկերասրահների մեկամսյակի կապակցությամբ, ցույց է տվել, որ բրիտանացիներից շատերի կարծիքով, մեր օրերում Քեյթ Մոսը կարող է հանդես գալ որպես թանգարանում ցուցադրվող լավագույն նմուշ:

Հարցմանը մասնակցողների կարծիքով, 21-րդ դարը խորհրդանշող եւ մարմնավորող անձանցից պետք է համարել Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգին, ավստրալական ծագում ունեցող փոփ աստղ Քայլի Մինոգին:

Բացի դրանից, ցուցակում հայտնվել են նաեւ 2 քաղաքական գործիչներ` Նելսոն Մանդելան եւ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորը:

Հարցմանը, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայի տարածքում 2007 թվականի մայիսին մասնակացել է 1400 մարդ:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG