Մատչելիության հղումներ

ԽՍՀՄ-֊ի մշակույթի նախկին նախարարն առաջարկել է վերականգնել Խորհրդային Միությունը


ԽՍՀՄ-֊ի մշակույթի նախկին նախարար, կոմունիստ Նիկոլայ Գուբենկոն Մոսկվայի քաղաքային դումայի նիստում առաջարկել է փոխել Ռուսաստանի Սահմանադրությունը, որպեսզի այն ընձեռի Խորհրդային Մությունը վերականգնելու հնարավորություն:

«Վեչերնյայա Մոսկվա» թերթի փոխանցմամբ, նա փաստել է, որ նախկին խորհրդային հանրապետությունների մաս կազմող Աբխազիան, Մերձդնեստրը, Ղրիմը ցանկանում են միավորվել Ռուսաստանի հետ, սակայն Ռուսաստանը նրանց նման հնարավորություն չի տալիս:

«Եթե Սահանադրությունը փոխվի, մեծն Ռուսաստանը վերամիավորվելու պատրաստության ազդանշան կտա իր եղբայրներին»,֊ - ասել է Գուբենկոն:

Քաղաքային դումայի պատգամավորները միանշանակ մերժել են առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG