Մատչելիության հղումներ

Այսօր թանգարանների միջազգային օրն է


Կազմակերպիչներն այս տարի մեկ ընդհանուր խորագիր չեն ընտրել, ինչպես ասենք, նախորդ տարվա դեպքում, երբ «Գարուն» թեման էր հայտարարված: Ազգային պատկերասրահում վաղն անցկացվելիք միջոցառումներն անվանվել են «Գիշերվա խորհուրդը»:

Պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ բացվելու համանուն ցուցահանդես` տարբեր ազգերի եւ ժամանակաշրջանների նկարչիների մոտ 30 կտավներով` բացառապես գիշերային թեմաներով:

Հարությունյանը պատմեց, որ վաղը երեկոյան 7-ից մինչեւ ուշ գիշեր շարունակվող տարբեր միջոցառումների ընթացքում նախատեսված են բազմաժանր համերգներ բուհական համույթների կատարմամբ: Լինելու են կինոցուցադրություններ, իսկ որ թերեւս ամենահետաքրքիրն է` դպրոցականները հենց պատկերասրահում հաց են թխելու: Ազգագրագետները ներկայացնելու են հայկական հաց թխելու ծիսակատարության խորհուրդը:

Պատկերասրահում վաղը մի քանի հազար հանդիսատեսի են սպասում: Հասմիկ Հարությունյանի հուսով է նրանց թվում շատ կլինեն երիտասարդները, թեպետ սովորական օրերին թանգարանում երիտասարդների առանձնակի հոսք չի նկատվում:

Այսօր եւ վաղը Ազգային պատկերասրահի մուտքն անվճար է:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG