Մատչելիության հղումներ

logo-print
Համաշխարհային բանկը երեկ երեկոյան հայտարարել է, որ Փոլ Վուլֆովիցը հրաժարական է տալու բանկի նախագահի պաշտոնից հունիսի 30-ին, երբ բանկում ավարտվում է հերթական ֆինանսական տարին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ, հրաժարական տալու իր պատրաստակամությունը առանձին հայտարարությամբ հաստատել է նաեւ Վուլֆովիցը:

Համաշխարհային բանկում ստեղծված հատուկ հանձնաժողովը եզրակացրել էր, որ Վուլֆովիցը խախտել է հաստատության կանոնադրությունը` բարձր աշխատավարձ սահմանելով բանկի աշխատակից իր ընկերուհու համար:

Ընդունելով հանդերձ իր սխալը` Վուլֆովիցը տեւական ժամանակ փորձում էր հրաժարական չտալ, վայելելով ԱՄՆ-ի վարչակազմի աջակցությունը:

Այդուամենայնիվ, նա ի վերջո տեղի տվեց հրաժարականի պահանջին, իսկ Սպիտակ տան խոսնակը երեկ հայտարարել է, որ նախագահ Ջորջ Բուշը ընդունում է հրաժարականի նրա որոշումը:

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հայտնել է, որ անմիջապես անցնելու է բանկի նոր նախագահի թեկնածությունների քննարկմանը:

Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը ավանդաբար զբաղեցնում են ամերիկացիներ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարինը` եվրոպացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG