Մատչելիության հղումներ

Հունգարիան ցանկանում է գազ ստանալ Ադրբեջանից


Հունգարիան ցանկանում է էներգակիրներ ստանալ Ադրբեջանից՝ Բաքվում հայտարարել է այսօր Հունգարիայի արտգործնախարար Կինգա Գենցը:

«Հունգարիան գազի մատակարարման դժվարություններ ունի եւ դիտում է Ադրբեջանը իբրեւ կարեւոր գործընկեր իր էներգաապահովման գործում»,֊ - ասել է հունգարացի նախարարը:

Գենցը նաեւ հայտնել է, որ Հունգարիան սատարում է NABUCCO նախագծին, որը նախատեսում է Ադրբեջանի տարածքով գազը Կենտրոնական Ասիայից հասցնել Եվրոպա: Նախագծի արժեքն է 5֊6 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG