Մատչելիության հղումներ

logo-print

Բողոքի ակցիաներ` առեւանգված լրագրողի ծննդյան 45-ամյակի առթիվ


Այսօր Լոնդոնում, Թեհրանում, Մոսկվայում, Հոնկոնգում եւ Ռամալայում հավաքվելու են լրագրողներ ու իրավապաշտպաններ` նշելու 9 շաբաթ առաջ Գազա քաղաքի մոտ առեւանգված BBC-ի թղթակից Ալեն Ջոնսթոնի ծննդյան 45-ամյակը:

Մարտի 12-ին առեւանգված լրագրողին ենթադրաբար առեւանգել են Պաղեստիցի զինյալները: Վերջերս առեւանգման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամի բանակ» անվանմամբ կազմակերպությունը` պահանջելով բրիտանական բանտերից ազատել մահմեդականներին:

Թեհրանում BBC-ի գրասենյակում բողոքի ակցիային միանալու են ՄԱԿ-ի տեղի ներկայացուցչությունն ու Իրանի լրագրողների ընկերակցությունը: Միջոցառումներ են ծրագրված Մոսկվայի Ժուռնալիստի տանը եւ Հոնգկոնգի Օտարերկրյա թղթակիցների ակումբում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG