Մատչելիության հղումներ

Ալեքսանյանի ձերբակալության ժամկետը երկարաձգվել է մինչեւ սեպտեմբեր


Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է ՅՈՒԿՈՍ նավթային ընկերության փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի ձերբակալության ժամկետը մինչեւ սեպտեմբերի 2֊-ը: Ալեքսանյանը մեղադրվում է գումարներ «լվանալու» մեջ:

Ըստ ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ի՝ դատարանը համաձայնել է մեղադրողի այն պնդման հետ, թե մնալով ազատության մեջ, Ալեքսանյանը կարող է փախուստի դիմել, ոչնչացնել ապացույցները, ինչպես նաեւ ճնշում գործադրել վկաների վրա:

Դատախազությունը Ալեքսանյանին մեղադրում է, մասնավորապես, «Տոմսկնեֆտ» ընկերության 12 միլիարդ դոլարի արժեթղթերի եւ գույքի հափշտակման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG