Մատչելիության հղումներ

Հակոբկոխյանն ու Փաշինյանը շարունակում են բողոքի ակցիաները


Անցած խորհրդարանական ընտրություններում թիվ 11 ընտրատարածքում պարտված թեկնածու, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը եւ ընտրություններում 5 տոկոսի շեմը չհաղթահարած «Իմպիչմենտ» դաշինքի նախաձեռնողներից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիաները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած Հակոբկոխյանին այսօր հետազոտել է բժիշկը` վիճակը գնահատելով բավարար: Բռնցքամարտիկը մտադիր չէ դադարեցնել հացադուլը, քանի դեռ չի կատարվել իր պահանջը` չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները թիվ 11 ընտրատարածքում:

Իսկ երեկվանից Ազատություն հրապարակում նստացույցով իր բողոքն արտահայտող Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ընդդիմությանը համախմբվել: Փաշինյանը նստացույցը շարունակելու է մինչեւ «Իմպիչմենտ» դաշինքի վաղվա հանրահավաքը Ազատության հրապարակում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG