Մատչելիության հղումներ

Առաջին գնացքները հատեցին Հյուսիսային եւ Հարավային Կորեաների սահմանը


Այսօր Հյուսիսային եւ Հարավային Կորեաների սահմանը հատեցին առաջին գնացքները: Նման բան չէր եղել վերջին 50 տարվա ընթացքում՝ Կորեական պատերազմից ի վեր:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ի վկայությամբ՝ սա Կորեայի երկու հատվածների միջեւ համաձայնության խորհրդանիշ է:

Կորեայի երկու հատվածների միջեւ երկաթուղային գծերը միացվել էին դեռ 2003 թվականին, սակայն գնացքների երթեւեկությունը շարունակ ձգձգվում էր:

Այսօրվա աննախադեպ իրադարձությունը լուսաբանում էր մոտ 1000 լրագրող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG