Մատչելիության հղումներ

Իսրայել Հակոբկոխյանը անժամկետ հացադուլ է հայտարարել


Հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որն առաջադրել էր իր թեկնածությունը մայիսի 12-֊ին կայացած խորհրդարանական ընտրություններում, բայց բավարար ձայներ չէր ստացել պատգամավոր դառնալու համար, երեկ անժամկետ հացադուլ է հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:

Թիվ 11 ընտրատարածքում, որտեղ իր թեկնածությունն էր առաջադրել Հակոբկոխյանը, հաղթող է ճանաչվել Գրիգոր Մարգարյանը:

Իսրայել Հակոբկոխյանը պնդում է, որ ընտրություններն անցել են մեծ խախտումներով:

«Ես ընտրություններում ազատություն եւ արդարություն չտեսա, տեսա միայն թափանցիկություն՝ թե ինչպես էին մարդկանց փողը տալիս ու ասում՝ գնացեք քվեարկեք այսինչի օգտին», -֊ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հակոբկոխյանը:

«Որոշեցի դիմել այս ծայրահեղ քայլին, որովհետեւ պայքարի այլ ձեւ չգտա»,֊ - ավելացրեց բռնցքամարտի աշխարհի չեմպիոնը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG