Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը կմասնակցի հաջորդ շաբաթ Յալթայում կայանալիք ԱՊՀ-֊ի երկրների վարչապետների հավաքին: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Հայաստանի վարչապետի մամլո ծառայությունից:

ԱՊՀ֊-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը, քննարկվելու է 25 հարց, որոնցից մեկը «ԱՊՀ-֊ի տարածքում միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման» խնդիրն է:

Օրակարգում կլինեն նաեւ թռչնագրիպի եւ կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի, անվտանգության եւ այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG