Մատչելիության հղումներ

Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը գնել է լատվիական երկու հեռուստակայան


Մեծահարուստ Ռուպերտ Մերդոկին պատկանող News Corporation ընկերությունը գնել է լատվիական երկու հեռուստակայան:

Ընկերությունը ձեռք է բերել Լատվիական անկախ հեռուստակայանի բաժնետոմսերի 100 տոկոսը եւ TV5 հեռուստակայանի բաժնետոմսերի 70 տոկոսը: Գումարը չի հրապարակվել:

Հեռուստակայանները չեն փոխելու իրենց անունը, դրանցում շարունակելու են աշխատել տեղի բնակիչները:

Լատվիական անկախ հեռուստակայանի ղեկավար Անդրիս Էկիսը հայտնել է, որ Մերդոկը հետաքրքրված է նաեւ Լիտվայի, Էստոնիայի եւ Բելառուսի հեռուստակայաններով:

Ծնունդով ավստրալացի 76-֊ամյա Մերդոկին են պատկանում բազմաթիվ էլեկտրոնային լրատվամիջոցներ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-֊ում եւ այլ երկրներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG