Մատչելիության հղումներ

«Ոսկե կիթառ» հեղինակային երգի փառատոնը դառնում է ամենամյա


Արդեն ավարտվել է «Ոսկե կիթառ – 2007»-ի հայտերի ընդունումը: Այս տարի աշխատանքային փուլը կանցնի Դիլիջանում, այնուհետեւ հունիսի 28-ին եւ 29-ին տեղի կունենան գալա համերգները:

Սամվել Մեսրոպյանն ասում է, որ երիտասարդ կատարողներն առանձնապես չեն ձեւափոխել այս ժանրը. - «Կա եւ ըմբոստությունը, եւ, իհարկե, սերը»:

Սամվել Մեսրոպյանի փոխանցմամբ` այս փառատոնն աստիճանաբար երիտասարդական է դառնում, քանի որ հատկապես մարզերում բազմաթիվ երիտասարդներ կիթառի եւ երգի միջոցով են ինքնաարտահայտվում:

Ֆինանսական միջոցները տրամադրում են մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Մշակույթի զարգացման հիմնադրամը եւ «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG