Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահի պաշտոնում Ահմեդ Սեզերի լիազորությունների ժամկետն ավարտվեց


Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Սեզերի լիազորությունների 7-ամյա ժամկետն այսօր ավարտվեց: Այնուհանդերձ, ինչպես տեղեկացնում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, քանի որ երկրի խորհրդարանին չհաջողվեց նախագահ ընտրել, Սեզերը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր նախագահի ընտրությունը:

Ահմեդ Սեզերը Թուրքիայի նախագահ է ընտրվել 2000 թվականի մայիսի 16-ին` խորհրդարանում անցկացված ընտրությունների երրորդ փուլում: Երկրի ղեկավարի պաշտոնում նա փոխարինեց Սուլեյման Դեմիրելին:

Սեզերը Թուրքիայի` ամենաշատ վետո կիրառած նախագահն է. մինչեւ այս տարվա մայիսի 10-ը նա վետո է կիրառել 1088 օրենքներից 67-ի նկատմամբ:

Նախագահական ընտրությունների ձախողումից հետո Թուրքիայի խորհրդարանը փոփոխեց Սահմանադրությունը` դրանում ամրագրելով երկրի նախագահի ուղղակի, համաժողովրդական ընտրությունների մասին դրույթը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG