Մատչելիության հղումներ

Այսօր ամերիկյան Սենատում պետք է սկսվեր այն օրինագծի քննարկումը, որով առաջարկվում է օրինական կարգավիճակ շնորհել ԱՄՆ-֊ում բնակվող 12 միլիոն անօրինական ներգաղթողներին, սակայն փաստաթղթի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկուշաբթի:

Օրինագիծը, որի շուրջ մեծավ մասամբ համաձայնության են եկել հանրապետականները եւ դեմոկրատները, նախատեսում է 18 ամսվա փորձաշրջան անօրինական ներգաղթողների համար: «Լոս Անջելես թայմս» թերթն այսօր գրում է, որ այդ ընթացքում պետք է ստուգվի ներգաղթողների անցյալը՝ հանցանք գործածները օրինական կարգավիճակ չեն ստանա:

Այսպես կոչված Z վիզա ստանալու համար անօրինական ներգաղթողները նաեւ պետք է տուգանք մուծեն եւ անգլերենի քննություն հանձնեն:

Օրինագծի ընդունման կողմնակիցները պնդում են, որ եթե անօրինական ներգաղթողները օրինական կարգավիճակ ստանալու հեռանկար չունենան, Ամերիկայում կգոյանա բնակչության երկրորդ կարգի շերտ:

Վերջին 15 տարիների ընթացքում հազարավոր հայաստանցիներ ներգաղթել են ԱՄՆ եւ շարունակում են ապրել այնտեղ ապօրինաբար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG