Մատչելիության հղումներ

Ստամբուլում բացվել է Օրհան Փամուկին նվիրված գիտաժողովը


Ստամբուլի ամենահայտնի բուհերից մեկում՝ Բոսֆորի համալսարանում բացվել է Թուրքիայի առաջին Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի ստեղծագործությանը նվիրված գիտաժողովը: Այդ մասին հայտնում է «Թրքիշ դեյլի նյուզ» թերթը:

Գիտաժողովից առաջ 55֊-ամյա Փամուկին հանդիսավորությամբ շնորհվել է համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը: Փամուկը սովորել է Բոսֆորի համալսարանում, եւ այնտեղ է սկսվել նրա ստեղծագործական ուղին:

Բուն գիտաժողովին Փամուկը չի կարողացել մասնակցել, քանզի ստիպված է եղել մեկնել Ֆրանսիա՝ նա Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է:

2005 թվականին Փամուկը դատվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, բայց արդարացվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG