Մատչելիության հղումներ

Համանախագահները տարածաշրջան կժամանեն հաջորդ շաբաթ


ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ, տարածաշրջան կժամանեն հաջորդ շաբաթ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Անցած շաբաթ Վարդան Օսկանյանը Ստրասբուրգում համանախագահներին հանդիպելուց հետո «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ համանախագահները ցանկանում են հայաստանյան ընտրություններից հետո աշխուժացնել իրենց աշխատանքը. - «Նրանք ուզում են գալ տարածաշրջան մինչեւ ԵԱՀԿ-ում նախագահող Իսպանիայի արտգործնախարարի այցելությունը, միգուցե նաեւ` դրանից հետո»:

«Այս բոլորը միտված է լինելու նախագահների հնարավոր հանդիպումը նախապատրաստելուն: Նախագահների հանդիպումը կախված է լինելու նրանից, թե բովանդակային առումով ինչպիսի առաջընթաց ենք կարողանալու արձանագրել», - ասել էր նա:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը երեկ Ստեփանակերտում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատարի փոխանցմամբ, ի թիվս այլ հարցերի` զրուցակիցներն արծարծել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի Աղդամի հատվածի այսօր կայանալիք ծրագրային դիտարկմանն առնչվող հարցեր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG