Մատչելիության հղումներ

Խորհրդարանը հավանություն տվեց կառավարության ծրագրին


Այսօրվա արտահերթ նիստում գործող Ազգային ժողովը 87 կողմ ձայներով` առանց դեմի եւ ձեռնպահի, հավանություն տվեց կառավարության ծրագրին:

Ըստ Սահմանադրության՝ Սերժ Սարգսյանը, ով Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո անցած ամիս գլխավորեց Հայաստանի կառավարությունը, պարտավոր է խորհրդարանին ներկայացնել իր կառավարության ծրագիրը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Ազգային ժողովի քարտուղար Թաթուլ Սողոմոնյանը, վարչապետը մայիսի 14-ին դիմել է խորհրդարանին` տեղեկացնելով, որ շարունակում են կառավարության` 2003 թվականին խորհրդարանի հավանությանն արժանացած ծրագիրը:

Մեկնաբանները փաստում են, որ սա զուտ ֆորմալ միջոցառում է, քանզի մայիսի 12--ի ընտրություններից հետո շուտով ձեւավորվելու է նոր կառավարություն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG