Մատչելիության հղումներ

Գործող խորհրդարանը արտահերթ նիստ է գումարում


Ինչպես այսօր հաղորդել է խորհրդարանի մամլո ծառայությունը, պատգամավորները կքննարկեն կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Ըստ Սահմանադրության՝ Սերժ Սարգսյանը, որն Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո անցած ամիս գլխավորեց Հայաստանի կառավարությունը, պարտավոր է խորհրդարանին ներկայացնել իր կառավարության ծրագիրը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ազգային ժողովի քարտուղար Թաթուլ Սողոմոնյանը, վարչապետը մայիսի 14-ին դիմել է խորհրդարանին` տեղեկացնելով, որ շարունակում են կառավարության` 2003 թվականին Ազգային ժողովի հավանությանն արժանացած ծրագիրը:

Մեկնաբանները, սակայն, փաստում են, որ սա զուտ ֆորմալ միջոցառում է, քանզի մայիսի 12֊-ի ընտրություններից հետո շուտով ձեւավորվելու է նոր կառավարություն:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG