Մատչելիության հղումներ

Վիկտոր Դալլաքյանը «Բարգավաճ Հայաստան»֊-ի խմբակցություն չի մտնի


Այսօր Վիկտոր Դալլաքյանը, որը նոր խորհրդարան է ընտրվել մեծամասնական ընտրակարգով, հերքեց լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում է դառնալ «Բարգավաճ Հայաստան»֊-ի խմբակցության անդամ:

Նախօրեին Exclusive.am գործակալությունը լուր էր տարածել, թե «Դալլաքյանը կամ կգլխավորի «Բարգավաճ Հայաստան»-֊ի խմբակցությունը, կամ կստանձնի քարտուղարի պաշտոնը»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ նման մտադրություն չունի, բայց պատրաստ է օրինաստեղծ աշխատանքի ընթացքում համագործակցել «Բարգավաճ Հայաստան»֊-ի խմբակցության անդամների հետ:

«Բարգավաճ Հայաստան»-֊ի խոսնակ Բաղդասար Մհերյանը նույնպես հերքեց լուրերն այն մասին, թե այդ կուսակցության խմբակցությունը մտադիր է որեւէ պաշտոն առաջարկել Վիկտոր Դալլաքյանին:

Ազգային ժողովի կանոնադրությամբ՝ խմբակցության անդամ կարող են լինել միայն այն պատգամավորները, որոնք ընտրվել են տվյալ կուսակցության ցուցակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG