Մատչելիության հղումներ

logo-print

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը դրական է գնահատել քարոզարշավի լուսաբանումը


Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտն այսօր դրական գնահատական է տվել խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի լուսաբանմանը հայաստանյան լրատվամիջոցներում:

«Լուսաբանման երանգը բոլոր հեռուստաալիքներում հիմնականում դրական կամ չեզոք էր. դրանցից ոչ մեկը չէր քննադատում կուսակցություններին կամ թեկնածուներին»,֊ - ասված է ինստիտուտի եզրափակիչ զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ բոլոր հեռուստաալիքները ձեռնպահ էին կուսակցությունների քարոզարշավին քննադատական մեկնաբանություններ տալուց:

Բացի հեռուստատկայաններից, դրական է գնահատվել նաեւ Հանրային ռադիոյի եւ «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը քարոզարշավի ընթացքում: «Լուսաբանման երանգը երկու ռադիոկայաններում հիմնականում դրական կամ չեզոք էր»,֊ - փաստել են զեկույցի հեղինակները:

Լրատվամիջոցների մոնիտորինգն ինստիտուտն իրականացրել է միջազգային փորձագետների օգնությամբ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG