Մատչելիության հղումներ

Ամենախելացի թռչունը ագռավն է


Ճապոնացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ագռավներն իրենց մտավոր կարողություններով զգալիորեն գերազանցում են այլ թռչուններին:

Պրոֆեսոր Էիտի Իսավայի գլխավորած խումբը, որը մի քանի տարի զբաղվել է ագռավի ուղեղի ուսումնասիրությամբ, այսօր հայտարարել է, որ ագռավի ուղեղի բաժինը մարմնի ընդհանուր քաշում շատ ավելի մեծ է, քան այլ թռչունների մոտ: Այն 2,5 ավելի մեծ է, քան աղավնունը:

«Կարելի է ենթադրել, որ մտավոր կարողություններով որոշ դեպքերում ագռավը չի զիջում շիմպանզեին»,֊ - եզրակացրել է ճապոնացի պրոֆեսորը:

Մասնագետները վաղուց են նկատել, որ ագռավները գերազանց հիշողություն ունեն, կարողանում են խաբել եւ նույնիսկ պրիմիտիվ գործիքներ են օգտագործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG